Tutram-ի մենեջերների ծրագիր

Օգնիր բիզնեսներին միանալ Tutram-ին և վաստակիր յուրաքանչյուր հաստատված խանութի համար

  • Յուրաքանչյուր հաստատված խանութի համար՝ 500 ֏-ից մինչև 2,000 ֏
  • Ինչքան շատ խանութ ամսվա ընթացքում, այնքան բարձր է ամեն հաջորդի վճարը
  • 50+ ապրանք ունեցող խանութի համար՝ ևս 500 ֏

Վիդեոն չհաջողվեց բեռնել

Ինչպես է աշխատում մենեջերի ծրագիրը — 34 վայրկյան

Ինչպես է աշխատում՝ 3 քայլ

  1. Գրանցվիր և վերցրու հղումդ

    Լրացրու ներքևի ձևը և հաստատիր էլ. փոստդ։ Քո էջում կլինի անձնական հղումը և QR կոդը։

    • Գրանցման ձևը այս էջի ներքևում է
    • Էլ. փոստիդ կգա 6-նիշ կոդ
    • «Իմ հղումը» բաժնում՝ հղում, QR և «Կիսվել» կոճակ
  2. Բեր վաճառողներին

    Ուղարկիր հղումը մարդկանց, ովքեր վաճառում են։ Ով գրանցվի հղումով և խանութ բացի, կգրանցվի քո անունով։

    • Հղումը հիշվում է 30 օր նույն սարքում
    • Վերագրումը պահվում է սերվերում՝ գրանցման պահին
    • Խանութը բացելը վաճառողի համար անվճար է
  3. Օգնիր լրացնել և ստացիր վճարը

    Երբ խանութը 80%+ լրացված է և ունի առնվազն 10 հրապարակված ապրանք, այն անցնում է ադմինի հաստատման։ Հաստատվելուց հետո վճարը հաշվվում է քո էջում։

    • «Իմ խանութները» բաժնում երևում է ամեն խանութի տոկոսը և ինչն է պակաս
    • Պետք լինի՝ կարող ես ինքդ լրացնել խանութը
    • Ադմինը վճարում է, և մնացորդը զրոյանում է

Վարձատրության սանդղակ

Աճող սանդղակ ամսվա ընթացքում հաստատված խանութների հերթականությամբ։

Ամսվա հաստատված խանութները Վճար յուրաքանչյուրի համար
1–20 500 ֏
21–40 700 ֏
41–80 900 ֏
81–150 1,100 ֏
151–300 1,500 ֏
301 և ավելի 2,000 ֏
Լրացուցիչ՝ 50+ իրական ապրանք ունեցող խանութ +500 ֏

Օրինակ՝ 100 հաստատված խանութ մեկ ամսում

  • 20 × 500 ֏10,000 ֏
  • 20 × 700 ֏14,000 ֏
  • 40 × 900 ֏36,000 ֏
  • 20 × 1,100 ֏22,000 ֏
  • Հիմնական եկամուտ82,000 ֏
  • 30 խանութ 50+ ապրանքով × 500 ֏15,000 ֏
  • Ընդհանուր97,000 ֏

Նոր մակարդակին հասնելիս նախկին խանութների վճարները չեն վերահաշվարկվում։ Ամեն նոր ամսվա սկզբին մակարդակը սկսվում է առաջին միջակայքից։

Եկամտի հաշվիչ

Ընտրիր, թե քանի խանութ կհաստատվի ամսվա ընթացքում։

—
Հիմնական վճար —
Բոնուս —

    Սա աշխատավարձ չէ և երաշխավորված գումար չէ։ Վճարվում է միայն ադմինի հաստատած իրական խանութների համար։

    Որ խանութն է հաշվվում

    Վճարվում է միայն իրական, ամբողջությամբ լրացված և ադմինի հաստատած խանութը։

    Հաշվվում է, եթե

    • վաճառողը իրական է և հաստատել է էլ. փոստը
    • խանութը 80%+ լրացված է՝ անուն, հեռախոս, նկարագրություն, լոգո, հասցե, WhatsApp կամ Telegram
    • ունի առնվազն 10 իրական ապրանք՝ անունով, նկարով, նկարագրությամբ և բաժնով
    • բացվել է 15.11.2026-ից հետո
    • ադմինը հաստատել է խանութը

    Չի հաշվվում

    • կեղծ կամ բոտային գրանցումներ
    • կրկնվող խանութներ և ապրանքներ
    • դատարկ կամ կիսատ ապրանքներ
    • սեփական կամ նույն մարդու մի քանի հաշիվ

    Կարգավիճակներ՝ «Թերի» (դեռ չի համապատասխանում), «Սպասում է» (ադմինի ստուգման), «Հաստատված», «Մերժված»։

    Հաճախ տրվող հարցեր

    Սա աշխատավարձ է՞

    Ոչ։ Վաստակը կախված է միայն հաստատված արդյունքից՝ յուրաքանչյուր հաստատված խանութի համար ըստ սանդղակի։

    Ինչպե՞ս է հաշվվում աճող սանդղակը

    Ամսվա 1–20-րդ հաստատված խանութները բերում են 500 ֏, 21–40-րդը՝ 700 ֏ և այլն։ Ավելի բարձր մակարդակին հասնելիս նախկինները չեն վերահաշվարկվում։

    Ի՞նչ է լինում ամսվա վերջում

    Ամեն նոր ամսվա 1-ին հաշվարկը նորից սկսվում է առաջին մակարդակից։ Արդեն վաստակածը մնում է։

    Ե՞րբ է վճարվում 500 ֏ բոնուսը

    Երբ հաստատված խանութն ունի 50 իրական ապրանք։ Եթե խանութը հաստատվել է 20 ապրանքով, իսկ հետո հասել է 50-ի, բոնուսը ավելանում է առանց հիմնական վճարը կրկնելու։ Բոնուսը տրվում է միայն մեկ անգամ։

    Ինչո՞ւ կարող է խանութը մերժվել

    Եթե գրանցումը կեղծ է, կրկնվող, կամ ապրանքները իրական չեն։ Ադմինը տեսնում է կասկածելի նշաններ և մերժում է պատճառով։

    Ինչպե՞ս եմ ստանում գումարը

    Վաստակը երևում է «Եկամուտ» բաժնում։ Ադմինը փոխանցում է գումարը, նշում է վճարումը, և մնացորդը զրոյանում է։ Ամբողջ պատմությունը պահվում է։

    Մինչև 15.11.2026 բացված խանութները հաշվվո՞ւմ են

    Ոչ։ Ծրագիրը գործում է 15.11.2026-ից բացված խանութների համար։

    Գրանցվել որպես մենեջեր

    Email-ի հաստատումից հետո դու կհայտնվես մենեջերի վահանակում և կկարողանաս կիսվել քո ռեֆերալ հղումով։

    Կարող եք գրել օրինակ՝ 098657444 կամ +37498657444
    Մենեջերի հաշիվ կարող ես ստեղծել միայն email + գաղտնաբառով։ Google-ի մուտքը հասանելի է միայն խանութի վաճառողների համար։

    Արդեն մենեջե՞ր ես։ Մուտք