Երիտասարդ կինը, կամրջին հենված, տխուր ու գունատ, ասես՝ վշտի մեջ անէացած, անշարժ կանգնած է, և որևէ մեկի մտքով անգամ չի անցնում, որ նա մեռած է: Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում: